Կիևը հաստատել է, որ աշխարհազորայիններն Ուկրաինայի արևելքում երկու Սու-25 են խփել: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոյին:
«Երկու ուկրաինական Սու-25 ինքնաթիռ է խփվել Դմիտրովկայի մոտ: Օդաչուները կատապուլտի են ենթարկվել»,- հայտարարել է Լիսենկոն:
INTERFAX-ի հաղորդմամբ՝ հակաահաբեկչական գործողության մամուլի պատասխանատու սպա Ալեքսեյ Դմիտրաշկովսկին հաստատել է, որ անջատողականները երկու ինքնաթիռ են խփել:







































