Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի (ԱՄՆ-ում բնակվող իսլամիստ հասարակական գործիչ) կողմնակիցների դեմ գործողության շրջանակներում ձերբակալվածների թիվը հասել է 103-ի: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տեղեկությամբ՝ ձերբակալվածների թվում են Ստամբուլի ոստիկանության նախկին ղեկավար Էրքան Էրչիքթին, թուրքական հետախուզության Ստամբուլի բաժնի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը:
Երեկ Թուրքիայի ուժային կառույցներում սկսվել են Գյուլենի կողմնակիցների կադրային զտումներ:
Այս տարվա փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ 2011 թվականին հակաահաբեկչական գործողության շրջանակում, որն անցկացվել է Ստամբուլի դատախազության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ, գաղտնալսվել են մոտ 7000 մարդկանց հեռախոսներ, ովքեր կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների, ինչպես նաև վարչապետի ընտանիքի անդամների հետ:
Դրանից հետո Էրդողանը մեղադրեց Գյուլենին այն բանում, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման հետևում:







































