Ուկրաինան Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցում են անջատողականներին, պատժամիջոցներ սահմանելու կոմիտե է ստեղծել: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Կոմիտեին հանձնարարում եմ 10 օրվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել Ռուսաստանի Դաշնության իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ անհատական և ոլորտային պատժամիջոցների ցանկ, որոնք առնչվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը»,- Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ պատմել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Կոմիտեի կազմում ընդգրկվել են Ուկրաինայի արտաքին գործերի և արդարադատության նախարարությունները, նաև ուժային և իրավապահ կառույցներ:









































