Saturday, 04 07 2026
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Դերերը աշնանն են հաշվում

Աշնանը սպասվող ներքաղաքական զարգացումները հասարակության ակտիվ մասի ուշադրության կենտրոնում են, թեև ավելի ճիշտ կլինի ասել, որ փորձ է արվում դրանք բերել ուշադրության կենտրոն: Թեժ աշնան մասին կանխատեսումները Հայաստանում այնքան սովորական են դարձել, և սովորականի նման այնքան անիրականանալի, որ դժվար է հանրությանը տրամադրել ակտիվ քաղաքական աշնան:

Սակայն ավելի շատ այնպիսի տպավորություն է, որ աշնանային ակտիվության մասին ուղղակի կամ ակնարկներով ազդարարող քաղաքական ուժերը փորձում են իրենք իրենց տրամադրել այդ ակտիվ աշնանը: Այսինքն` կարծես թե հենց իրենք են զգում իրենց իսկ ազդարարած ակտիվ կամ թեժ, կամ բուռն աշնանը տրամադրվելու կարիք: Սա էլ զարմանք չի առաջացնում, քանի որ ամենից լավ հենց իրենք գիտեն Հայաստանի ներքաղաքական իրադրությունը, դրա վրա ազդող ներքին ու արտաքին հանգամանքները, ներքինի ու արտաքինի հարաբերակցությունը, իրենք են լավ պատկերացնում հնարավորությունների սահմանը, իրատեսականության սահմանը:

Այդ ամենը պատկերացնելով` շատ դժվար է հայաստանյան ներքաղաքական սուբյեկտների պայմաններում տրամադրվել ակտիվ գործողությունների: Անհնար է սեփական գործողությունները կապել արտաքին կենտրոնների, առավելապես մեկ կենտրոնի՝ Ռուսաստանի տրամադրությունների ու շահերի հետ, հետո պատրաստվել ակտիվ կամ թեժ անշան, քանի դեռ հստակ չէ այս հարցում Ռուսաստանի տրամադրությունը: Բայց պատրաստ լինել պետք է, քանի որ Մոսկվան Հայաստանում կարող է ինչ-ինչ քայլեր նախաձեռնել և անգամ իմիտացիայի համար հարկավոր է ակտիվանալ: Առավել ևս, որ աշունը հայտարարվել է Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հերթական ժամկետ:

Մինչդեռ շատ հավանական է, որ հերթական անգամ հարկ լինի հետաձգել ժամկետը: Եվ չի բացառվում, որ դրա համար հարկ կլինի Հայաստանի ներսում ինչ-որ պատճառներ գտնել: Այնպես որ, չնայած հստակ գիտակցմանը, որ ինքնուրույն ներքաղաքական նախաձեռնությունները անիմաստ են, հայաստանյան քաղաքական սուբյեկտները, մասնավորապես չորս ոչ իշխանական ուժերը, հասկանում են, որ պատրաստ լինել պետք է, պետք է լինել մարզավիճակի մեջ, քանի որ մեկ էլ տեսար Ռուսաստանի մոտ մտադրություններ ի հայտ եկան այս կամ այն ներքին նախաձեռնության հետ կապված: Ու այդ պատճառով պետք է տրամադրելով ժողովրդին` տրամադրել ինքզինքը: Իսկ քանի որ դա շատ բարդ գործ է, պրոցեսը սկսվել է արդեն այսօրվանից:

Լևոն Տեր-Պետրոսյանի հրատապ հարցազրույցը կարելի է համարել այդ պրոցեսի ոչ պաշտոնական մեկնարկ: Սակայն, միևնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն հաղորդում էր Ռուսաստանին, որ ինչ-որ բանի պոտենցիալը շատ քիչ է, և ՀԱԿԿ-ն այստեղ մենակ է աշուն նախապատրաստելու հարցում: Ակնհայտ էր Տեր-Պետրոսյանի դժգոհությունը և կասկածամտությունը «Բարգավաճ Հայաստանի» կապակցությամբ: «Ժառանգությունն», իհարկե, քառյակում զուտ քանակական խնդիր է լուծում, իսկ ահա ՀՅԴ-ն խնդիր է, որովհետև Քոչարյանի հեռանալուց հետո այս կուսակցությունն այդպես էլ չլուծեց երկվության, երկու մոր կաթ ուտելու խնդիրը և շարունակաբար մանևրում է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Սա անկայունության և անվստահության զգացում է առաջացնում:

Օրինակ` ՀՅԴ-ն մի կողմից կողմ է արտահայտվում Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումներին, մյուս կողմից` ասում է, որ իր առաջարկները չընդունվելու դեպքում դեմ կքվեարկի: ՀՅԴ-ն ակնհայտորեն չի ցանկանում քառյակում հայտնվել երկրորդ պլանում, և այս մանևրը՝ Սարգսյան-Քոչարյան տիրույթում, Դաշնակցության համար ակնհայտորեն ինքնապաշտպանության միջոց է՝ քառյակում ՀԱԿԿ-ի ու ԲՀԿ-ի ստվերում մնալուց:

Մի կողմից մանևրը կամ ճոճը առաջացնում է անվստահություն Դաշնակցության հանդեպ, սակայն մյուս կողմից` նաև ստիպում է հաշվի առնել ՀՅԴ-ի քայլերը: Իսկ եթե հաշվի են առնում քայլերը, ապա նա ինքնաբերաբար դառնում է որոշակի ազդեցությամբ գործոն: ՀՅԴ-ն քառյակում փորձում է իր գործոն լինելը ապահովել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև շարունակական, պարբերական ճոճով: Բայց ՀՅԴ-ի հարցը բարդանում է ՀԱԿԿ-ԲՀԿ հարաբերությունների անորոշության արդյունքում, որովհետև եթե այս երկու ուժերը ռազմավարական համաձայնության գան հետագա գործողությունների մասով, ապա ՀՅԴ-ին ոչ մի դրայվ չի օգնի, և նա էլ ստիպված կլինի զուտ քանակական ներկայություն ունենալ քառյակում: Սակայն ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն ռազմավարական համաձայնությունից հեռու են, ինչն էլ օգտագործում է ՀՅԴ-ն:

Լևոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի ուշադրությունն էր բևեռում հենց այս իրողությունների, քառյակում այս իրավիճակի և ըստ էության` խառնաշփոթի վրա, հավանաբար հայտ ներկայացնելով ստանալ քառյակը արագորեն կարգի բերելու քարտ-բլանշ կամ այսպես ասած` քառյակի համակարգողի կարգավիճակ: Քանի դեռ քառյակում այդ հարցերն առկախ են, աշնանային զարգացումները առավելագույնը կարող են լինել իմիտացիա՝ կամ ներհամակարգային, կամ Ռուսաստանից թելադրված ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:

Գործնական նախաձեռնությունները պահանջում են շատ ավելի միատարր օրգանիզմ, որը Ռուսաստանը Հայաստանում չունի: Կամ ավելի շուտ այդ օրգանիզմը կա՝ դա ամբողջական համակարգն է իր իշխանական ու ոչ իշխանական մասով, ինչը քաղաքական գործընթացներն ապրիորի դարձնում է իմիտացիոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում