Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսն ու վարչապետ Պետր Նեչասը չեն մասնակցելու Եվրամիությանը Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հանդիսավոր արարողությանը:
Ըստ Կլաուսի՝ Եվրամիությանը Խաղաղության մրցանակ շնորհելը «ողբերգական սխալ» է:
«Խաղաղության Նոբելյան մրցանակը որևէ հիմնարկի, առավել ևս բյուրոկրատական հիմնարկի տալը հիմարություն է»,- նշում է չեխ նախագահը:
Հիշեցնենք, որ 2012 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Եվրամիությանը: Այդ որոշման հիմքում ընկած էր այն փաստը, որ 60 տարվա ընթացքում կազմակերպությունը գործել է ի շահ դեմոկրատիայի և մարդու իրավունքների պաշտպանության՝ Եվրոպան «պատերազմի աշխարհամասից վերածելով խաղաղության աշխարհամասի»:
Դեկտեմբերին կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու են 18 եվրոպական երկրների առաջնորդներ, այդ թվում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախգահ Ֆրանսուա Օլանդը, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարվել է հրավերից:







































