Բելգիայում հազարավոր մարդիկ միջնորդագիր են ստորագրել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Բրյուսելի կենտրոում սուրբծննդյան ավանդական եղևնուն փոխարինած աբստրակտ ինստալյացիայի առնչությամբ: Օնլայն միջնորդագրի ներքո ավելի քան 11 հազար մարդ է ստորագրել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Արվեստի օբյեկտի քննադատությանը նվիրված էջեր են գործարկվել նաև սոցիալական ցանցերում:
Լուսավոր ինստալյացիայի հակառակորդները մեղադրում են քաղաքապետարանին այն բանում, որ նրանք հրաժարվել են բնական սոճուց՝ մուսուլմաններին չվիրավորելու համար:
Քաղաքապետարանում հավաստում են, որ այն ցույց է տալիս Բրյուսելի «ավանգարդային բնույթը»:
Որպես կանոն՝ 20 մետրանոց սոճին, որը տեղադրվում է Բրյուսելի գլխավոր հրապարակում՝ Գրան-պլասում, բերվում է Արդենի անտառներից:
Այս տարի հրապարակի կետրոնում տեղադրվել է 25 մետրանոց փիրուզագույն, աբստրակտ ինստալյացիա, իսկ շուրջ բոլորը տեղադրվել են փոքր, բնական սոճիներ:










































