Կոնգոյի Հանրապետությունում «Իլ-76» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են Հայաստանի Հանրապետության 5 քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է «Նովոստի Արմենիան»՝ հղում կատարելով Հայաստանի քաղաքացիական ծառայության գլխավոր վարչությանը:
Վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանի խոսքով՝ հայերը Կոնգոյում աշխատել են պայմանագրային հիմունքներով:
Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ «Իլ-76»-ի օդաչուներից մեկը եղել է Ուկրաինայի քաղաքացի, նրա մարմինը հայտնաբերվել է աղետի վայրում, հաղորդում է Associated Press-ը:
«Իլ-76»-ի անձնակազմը, որպես օրենք, բաղկացած է 3-4 մարդուց, սակայն մյուս օդաչուների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Գործակալությունը, հղում կատարելով անանուն աղբյուրներին, հայտնում է, որ աղետի ենթարկված ինքնաթիռը պատկանել է Trans Air Congo-ին:
Տվյալ պահին զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան: Որոշ տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով կարող էր զոհվել մինչև 30 մարդ:
Տեղի պաշտոնյաները ենթադրում են, որ ինքնաթիռում հնարավոր է եղել են նաև անօրինական ուղևորներ, որոնց հստակ թիվն առայժմ հնարավոր չէ ճշտել:
Պուենտ Նուար քաղաքից ինքնաթիռը վայրէջք էր կատարում փոթորկի պայմաններում ու դուրս է եկել թռիչքուղուց: «Իլ-76»-ը մխրճվել է տան ու ինչ-որ շինության մեջ, որտեղ բար է տեղակայված եղել:








































