Saturday, 04 07 2026
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է

Վաչե Գաբրիելյանի համար ինչո՞ւ չեն ստեղծում խոստացած պաշտոնը

Ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության հրաժարականից հետո նախկին վարչապետի նախարար-կադրերից յուրաքանչյուրն ինչ-որ պաշտոնի նշանակվեց: Իհարկե, նրանք նշանակվեցին ավելի ցածր պաշտոնների: Նրանց թվում էր նաև կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

Վերջինս Տ. Սարգսյանի այն կադրերից էր, ով մնաց կառավարությունում և նշանակվեց նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդականը: Իսկ մինչ այդ կարծիք կար, թե նա առաջինը կլքի կառավարությունը և որևէ կերպ չի աշխատի Հ. Աբրահամյանի հետ, քանի որ վերջինս Ազգային ժողովի նախագահ եղած տարիներին թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս ամեն կերպ խոչընդոտել է նախկին վարչապետի ու նրա թիմի աշխատանքին: Ավելին՝ Վ. Գաբրիելյանն ունի գրագետ և քաղաքակիրթ մարդու համբավ, ինչն անհամատեղելի է գործող վարչապետի կերպարին: Ուստի որևէ մեկը չէր կասկածում, որ Վ. Գաբրիելյանն ինքը առաջինը կհեռանա Տ. Սարգսյանի հետ:

Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ հենց նա մնաց կառավարությունում՝ Հ. Աբրահամյանի հետ: Կառավարության հրաժարականից հետո տեղեկություններ էին շրջանառվում, թե Սերժ Սարգսյանը չի թողել, որ Վ. Գաբրիելյանը հեռանա: Դա ուներ իր կոնկրետ նպատակը կամ բացատրությունը. նրա՝ Հ. Աբրահամյանի խորհրդական նշանակվելը բացատրվում էր այն հանգամանքով, որ իր գիտելիքներով ու փորձով պետք է օգնի նորանշանակ վարչապետի թիմին, քանի որ նրա շրջապատում բարձրակարգ տնտեսագետներ չկան: Նա պետք է գրեր Հ. Աբրահամյանի գլխավորած կառավարության ծրագիրը և տնտեսական խորհուրդներ տար: Բացի այդ՝ Վ. Գաբրիելյանին պետք է վերապահվեր միջազգային ֆինանսատնտեսական կառույցների հետ աշխատանքի համակարգումը, քանի որ նա այդ ոլորտում ուներ փորձ, իսկ Հ. Աբրահամյանն իր շրջապատում նման մարդ չուներ: Բացի այդ, միջազգային այդ կառույցները Հ. Աբրահամյանին չէին ընդունում, և նրանց հետ աշխատելու համար անհրաժեշտ էր հենց նրանց կողմից ընդունելի մեկը:

Նախատեսվում էր նաև, որ Վ. Գաբրիելյանի համար կստեղծեն անպորտֆել նախարարի պաշտոն, և նա այդ պաշտոնում կհամակարգի Հայաստանի՝ միջազգային կառույցների ու տարբեր երկրների հետ տնտեսական հարաբերությունները: Հայտնի էր նաև այդ պաշտոնի անվանումը՝ զարգացման նախարար: Վ. Գաբրիելյանն ինքը ևս դա չէր բացառել:

Հ. Աբրահամյանի նշանակումից անցել է ավելի քան երեք ամիս, սակայն խոստացած պաշտոնը դեռ չի ստեղծվել, և Վ. Գաբրիելյանը շարունակում է մնալ ընդամենը վարչապետի խորհրդական: Հիշեցնենք, որ երբ նա ազատվեց ֆինանսների նախարարի պաշտոնից ու դարձավ կառավարության աշխատակազմի ղեկավար, հատուկ նրա համար այդ պաշտոնին տվեցին նախարարի կարգավիճակ, և նա դարձավ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, որն այժմ զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնի ստեղծմանը խոչընդոտում է հենց Դ. Հարությունյանը: Հ. Աբրահամյանը նրան այդ պաշտոնին նշանակեց այն պատճառով, որ իրեն օգնի իրավական հարցերում: Սակայն Դ. Հարությունյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում իրեն ավելի մեծ լիազորություններ է վերապահել: Ի տարբերություն Վ. Գաբրիելյանի, բնավորությամբ իշխող լինելով՝ նա է սկսել նախարարներին կարգադրություններ անել: Նախարարներն արդեն դժգոհում են, որ նա իրենց հետ հարաբերվում է այնպես, կարծես թե վարչապետը հենց ինքն է: Ասում են, որ նման պարագայում Դ. Հարությունյանը չի ցանկացել, որ կառավարությունում իրենից բացի՝ ևս մեկ անպորտֆել նախարար լինի: Ուստի հենց նա էլ խոչընդոտում է Վ. Գաբրիելյանի համար զարգացման նախարարի պաշտոնի ստեղծմանը: Վերջինս էլ հավանաբար չի կարողանում պնդել, որ Հ. Աբրահամյանն իր խոստումը կատարի: Իսկ քանի որ Հ. Աբրահամյանի պատկերացմամբ՝ քաղաքական գործիչ դառնալու համար մեծ խելք պետք չէ, նա իր այդ հնարավորություններով կրում է Դ. Հարությունյանի ազդեցությունը:

Նման պայմաններում Վ. Գաբրիելյանին այլ բան չի մնում, քան ճիշտ հակառակ մեկնաբանություններ տալ կառավարության ու վարչապետի այն որոշումներին, որոնք հակասում են Տ. Սարգսյանի որոշումներին, օրինակ՝ Արարատյան դաշտավայրում արտեզյան հորերի գործարկմանը վերաբերող Հ. Աբրահամյանի ցանկությանը: Նույն Վ. Գաբրիելյանի հիմնավորմամբ՝ Տ. Սարգսյանի կառավարությունը դրանք փակելու որոշում էր կայացրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում