Բրիտանացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ փողոցային աղմուկը քնի ժամանակ բացասաբար է անդրադառնում երկարատև քուն մտած մարդու առողջության վրա, գրում է mk-london.co.uk–ը։
Գիտնականների փորձին մասնակցել են հարյուր բրիտանացիներ, որոնց կեսը որոշ ժամանակ քնել են լռության մեջ, իսկ մյուս կեսը՝ լուսամուտից այն կողմ փողոցի աղմուկի ներքո։ Արդյունքում պարզվել է, որ աղմուկի մակարդակի 10 դեցիբելով բարձրացումն արդեն հիպերտոնիկ դառնալու ռիսկը մեծացնում է 14 տոկոսով։ Մշտական աղմուկի դեպքում տարեցտարի սրտանոթայինից հետո տուժում է նաև նյարդային համակարգը. կարող է զարգանալ ընկճախտ կամ այլ խանգարումներ։
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ռիսկի գոտում են գտնվում այն մարդիկ, ովքեր ապրում են երկաթուղային խաչմերուկների, օդանավակայանների ու ավտոմայրուղիների մերձակայքում։










































