Օրերս Լեոնարդո դի Կապրիոն ընկերների հետ գնացել է Մայամիի լողափերից մեկը: Նրա սիրելի 22-ամյա մոդել Թոնի Գարնը դերասանի հետ չի եղել, հայտնում է spletnik.ru-ն:
39-ամյա դի Կապրիոն զբոսնել է օվկիանոսի ափին, լողացել ու արևայրուք ընդունել լողափին: Նկատելով պապարացիներին՝ Լեոն ծածկվել է սպիտակ սրբիչով: Վերջերս արևմտյան մամուլը նրան համեմատում է 77-ամյա Ջեք Նիքոլսոնի հետ: Լրոգրողները նաև բազմիցս գրել են, որ դերասանը գիրացել է:
Դի Կապրիոն պատրաստվում է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի The Revenant ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 19-րդ դարի Վայրի արևմուտքում: Սպասվում է, որ ֆիլմը վարձույթի կհանվի 2015-ի դեկտեմբերի վերջին:











































