Երգչուհի Շակիրան, ելույթ ունենալով Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը, անհավանականորեն մեծ ժողովրդականություն է վայելել՝ գրում է 7 days.ru-ն:
Մարտին լատինաամերիկացի աստղը հետևորդների թվով առաջ է անցել երգչուհի Ռիհաննայից, իսկ այժմ նրա պրոֆիլը ավելի քան 100 միլիոն բաժանորդ է հավաքել՝ այսպիսով սոցցանցում ռեկորդ սահմանելով:
Երգչուհին հպարտացել է այս փաստով Instagram-ում տեղադրված զգացմունքային տեսահոլովակով: Նա անգլերեն և իսպաներեն լեզուներով շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին:
Հիշեցնենք, որ օրերս ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ շուտով Ժերար Պիկեն և Շակիրան ևս մեկ որդի կունենան: Սակայն փոփ-աստղը չի շտապում մեկնաբանել այդ լուրերը:











































