Համաշխարհային շոու-բիզնես հաղթական վերադարձը մտահղացել էր 50 Cent-ը` հինգերորդ ալբոմի թողարկման նախօրեին, որը կոչվում է Street King Immortal, որի առիթով ռեփերը թողարկել է նոր My Life հոլովակը:
Իր մտադրություններում ավելի համոզիչ լինելու համար հիփ-հոպի աստղը հոլովակի նկարահանմանը մասնակցելու է հրավիրել երիտասարդության կուռքերին` Էմինեմին, ով ևս նախատեսում է վերադառնալ 2013-ին՝ նոր ալբոմով, և Ադամ Լիվայնին:
Հարցազրույցներից մեկում 50 Cent-ը և Էմինեմը պատմել են.
«Այս տեսահոլովակը աբստրակտ է, ընկալե՛ք այն որպես մետաֆոր (փոխաբերություն), որտեղ մենք խելագարված ենք հետապնդման զգացողությունից: Այդպես ենք մենք մեզ զգում»:
Աստղերի տանջանքներն իսկապես նախանձելի չեն:








































