«Մուսուլման եղբայրների» եգիպտական բաժինը հրաժարվել է նոյեմբերի 27-ին Կահիրեում նախագահ Մոհամմեդ Մուրսիի օգտին ցույց կազմակերպելու որոշումից: Համապատասխան որոշումը տարածել են նրա քաղաքական թևի ներկայացուցիչները՝ հաղորդում է Reuters-ը:
Որոշման մեկնաբանությունում կուսակցության ներկայացուցիչները ընդգծել են, որ ցույցը ցրելով՝ նրանք առաջին հերթին ձգտում են կանխել բռնությունը, որը կարող է տեղի ունենալ նրանց կողմնակիցների և ընդդիմության փողոցային բախումների հետևանքով:
Իսլամիստների Ալ-Նուր կուսակցությունն աջակցել է այս որոշմանը և նույնպես հրաժարվել է իր միջոցառումներից մայրաքաղաքում:
Ավելի վաղ երկու կազմակերպություններն էլ մտադրվել էին փողոցներ դուրս բերել իրենց կողմնակիցներին և դրանով աջակցություն հայտնել նախագահի սահմանադրական փոփոխություններին:
Հիշեցնենք, որ դրանք էականորեն ընդլայնել են երկրի ղեկավարի լիազորությունները, ով այժմ կարող է ընդունել հեղափոխությունը պաշտպանող որոշումներ:








































