Thursday, 23 07 2026
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց

Հովիկ Աբրահամյանի վզի հնարավորությունները

Տավուշի մարզի Մովսես գյուղ կատարած այցելության ժամանակ գյուղացիների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ մեկ մլն դրամ իր հիմնադրամից փոխանցել գյուղացիների գազի տարեկան սպասարկման վարձը փակելու համար:

«Ես իմ ֆոնդից մեկ միլիոն դրամ կփոխանցեմ գյուղապետարանին, որ գյուղապետը փակի գազի տարեկան սպասարկման վարձերը»,- ասաց նա:

Գյուղացիներից մեկը այդ պահին դիմեց գյուղապետին՝ ասելով. «Եթե դուք վիզ եք վեր ունում, որ այդ փողը տաք»: Գյուղապետն էլ արձագանքեց. «Ես չեմ վիզ վեր ունում, պարոն վարչապետն ա խոստանում»: Իսկ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց. «Ես եմ վիզ վեր ունում: Էս մարդն իմ վզի հնարավորությունները չգիտի, միայն գյուղապետի վզի հնարավորությունները գիտի: Դու իմ վզի վրա հույս դիր»:

Գյուղացիներից մեկը բողոքեց՝ ասելով. «Անընդհատ լսում ենք, որ արտոնությունները Իջևանի գյուղերին են տալիս, այգի են ստեղծում, կոլտնտեսություններ են ստեղծում, անասուններ են բերում: Ինչո՞ւ մարզպետի մոտ Շամշադինից մի տեղակալ չկա, որ նա էլ մի օգուտ Շամշադինին տա»: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Երբ մեքենայով գալիս էինք, մարզպետի հետ խոսեցինք փոխմարզպետների մասին: Ասաց, որ մի փոխմարզպետի ազատ տեղ կա, ուզում եմ Բերդից տանեմ: Դե, ընտրեք մի գրագետ, խելացի երիտասարդի, նշանակենք փոխմարզպետ»:

Վարչապետը, ամփոփելով գյուղացիների հետ խոսակցությունը, թվարկեց, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել. «Կոմբայնի հարցը լուծեցինք, դեռ մի ամիս կտևի մինչև Ռոստովից գա, ջրագծի մասին պայմանավորվեցինք, որ նախագիծ անենք, տեսնենք՝ ինչ կարժենա, ու կասենք՝ երբ ենք սկսում, երբ ենք ավարտում: Ուսանողների վարձավճարների փոխհատուցում կանենք: Մեկ էլ ձեր առաջարկը, որ լինենք հանդուրժող ու համերաշխ»:

Անդրադառնալով Մովսես գյուղի ասֆալտապատման հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կմտածեն այդ մասին: Հարցին, թե Խնայդրամարկղի գումարները ե՞րբ են վերադարձնելու, նա պատասխանեց, որ կփորձեն սահմանամերձ գյուղերի հերթն առաջ գցել:

Գյուղացիներից մեկի դիտարկմանը՝ ընտանեկան նպաստները մի ամիս տալիս են, հետո կտրում, վարչապետն արձագանքեց. «Նման բան չի կարող լինել: Չափանիշներ են դրված, դրանցից դուրս չեն կարող գալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում