«Վկոնտակտե» սոցիալական կայքը օգտատերերին հնարավորություն է տվել «մեդիաքոնտենտ» հավելել մեկնաբանություններին: Նորամուծությունը սկսել է գործել նոյեմբերի 23-ից:
Մեկնաբանություններին այժմ կարելի է հավելել լուսանկարներ, տեսանյութեր, երաժշտություն և փաստաթղթեր: Պատկերը կարելի է ամրացնել ուղղակի նրա վրա ուղիղ հղումով: Բացի դրանից` եթե հղումը տեղակայվել է արտաքին ռեսուրսին, ապա ցանցում կերևա այդ էջի հակիրճ բնութագիրը:
Յուրաքանչյուր մեկնաբանության հնարավոր է կցել մինչև երկու օբյեկտ:
Նախկինում թույլ էր տրվում գրել միայն տեքստային մեկնաբանություններ, իսկ հղումներին ամրագրել միայն մինչև 10 նմանատիպ հղումներ:







































