Անգլիայում կրկեսի սեփականատերը մեղավոր է ճանաչվել կրկեսային փղի հետ վատ վարվելու համար և պայմանականորեն ազատվել է պատասխանատվությունից երեք տարով, հաղորդում է BBC-ին:
69-ամյա Բոբի Ռոբերթսը մեղավոր է ճանաչվել փղի հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Նա նաև մեղադրվել է, որ աչք է փակել կրկեսի ձիապանի գործողությունների վրա, որը բազմիցս ծեծել է կենդանուն:
Եթե Ռոբերթսը երեք տարվա ընթացքում այլ հանցագործություն չկատարի, կխուսափի պատժի կրումից, հակառակ դեպքում կազատազրկվի:
Հանցագործության հիմնական ապացույցը եղել է կենդանիների իրավունքների պաշտպանության կազմակերպության կողմից տրամադրված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ձիապանը ճիպոտահարում փղին:










































