Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ինչո՞ւ ԱՄՆ-ն չի հարվածում Բահրեյին ու Եմենին. Hürriyet

Թուրքական Hürriyet թերթն անդրադարձել է Լիբիայում ընթացող պատերազմական գործողություններին` զուգահեռներ անցկացնելով դրանց և Բահրեյնում ու Եմենում տեղի ունեցած իրադարձությունների միջև.

«Ներկայումս ԱՄՆ-ը իր եվրոպական դաշնակիցների հետ հարձակվել է Լիբիայի վրա: Բահրեյնում ու Եմենում նույնպես տեղի ունեցան քաղաքացիական ցույցեր, և ցուցարարների հանդեպ բռնություններ գործադրվեցին, ինչի հետևանքով զոհվեցին տասնյակ անձինք: Չնայած դրան` Բահրեյնի ու Եմենի նկատմամբ Արևմուտքի արձագանքները վերածվեցին պարզապես դատարկ խոսքերի:

Այս թեմայի շուրջ մի շարք նյութեր են տպագրվել BBC և New York Times թերթերում, որոնցում փորձագետներն առաջին հերթին ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ Բահրեյնն ու Եմենը ԱՄՆ դաշնակիցներն են: Մերձավոր Արևելքում ապստամբություններ բարձրացնելիս ԱՄՆ-ն անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր երկրի հանդեպ:

Իրանն անհանգստացած է 70-տոկոսանոց շիա բնակչություն ունեցող Բահրեյնում տեղի ունեցած ցույցերից, քանի որ Բահրեյնը Պարսից ծոցի տարածաշրջանից նավթի փոխադրման պլանում ծառայում է որպես «բազա», և ԱՄՆ-ը գաղտնի աջակցում է այնտեղ ծավալված ապստամբական շարժմանը:

Եմենն իր հերթին ԱՄՆ-ի համար մեծ կարևորություն է ներկայացնում ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության դեմ պայքարի տեսանկյունից: Չպետք է մոռանալ, որ Աֆղանստանից հետո «Ալ-Քաիդա»-ի գործունեության երկրորդ ակտիվ գոտին Եմենն է: Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սահմանափակվեց Եմենում զոհված 40 ցուցարարների սպանությունը միայն դատապարտելով»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները նշեցին, որ պաշտոնական Թեհրանը Հյուսիսային Աֆրիկայում առաջացած անկայուն իրավիճակի ժամանակ փորձում է իր նպատակներին ծառայեցնել Պարսից ծոցի երկրներում ժողովրդական զանգվածների դժգոհությունը.

«Իրանի հիմնական թիրախներն են Քուվեյթը, Բահրեյնը և Սաուդյան Արաբիան, ուր առկա է մեծաթիվ շիայական բնակչություն, և որտեղ կենտրոնացած են ամերիկյան զորքերը: Հենց այդ պատճառով էլ Բահրեյնում իրավիճակը շարունակում է մնալ լարված, ինչը շատ կարևոր է, քանի որ Բահրեյնը հանդիսանում է ողջ տարածաշրջանի բանալին:

Եթե Իրանին հաջողվի լրջորեն ապակայունացնել իրավիճակը այդ երկրում, ապա դա կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ: Իսկ դա էլ կհամընկնի տարածաշրջանից ամերիկյան զորքերի մեծ մասի դուրսբերմանը, ինչը մեծապես կվնասի սուննի արաբական երկրներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում