Այս տարի Գոհաբանության օրվա առթիվ անցկացվող 86-րդ ամենամյա շքերթին մասանկցել են Ջիմմի Ֆելլոնը, Վուպի Գոլդբերգը, The Wanted խումբը, Քառլի Ռեյ Ջեպսենը և շատ ուրիշներ, հայտնում է spletnik.ru-ն:
Հեռուստահաղորդավար Ջիմմի Ֆելլոնը և դերասանուհի Վուպի Գոլդբերգը ներկաներին զարմացրել են վառ կերպարներով. Գոլդբերգը ծովահենային նավով նավարկել է Նյու Յորքով, իսկ Ֆելլոնը հանդես է եկել ռոք-աստղի դերում` կատարելով We Will Rock You ստեղծագործությունը: Շքերթի ժամանակ ելույթ են ունեցել նաև ճանաչված The Wanted խումբը և Քառլի Ռեյ Ջեփսենը:
Մարդկանց ուրախացրել են հսկայական Սարդ-Մարդը, Միկկի Մաուսը, Չարլի Բրաունը, և այլն:
Մասնակացել են նաև Սանտա Կալաուսն ու իր «թիմը»:
Մանհեթենի փողոցներում ամենավառ գույներով նշվում է Գոհաբանության օրը:








































