Չիկագոյի Քենվուդ շրջանում 899 հազար դոլարով աճուրդի է հանվել հողատարածք, որը հարում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առանձնատանը: Այս մասին գրում է Chicago Tribune թերթը:
Ինչպես նկատում է պարբերականը, ներկայիս տերերը 2008 թ. հողատարածքը ձեռք են բերել 675 հազար դոլարով ու մտադիր են եղել ավելի քան 740 հազար մակերեսով տուն կառուցել: Սակայն նրանք ի վերջո հրաժարվել են այդ գաղափարից ու որոշեցել են վաճառել հողատարածքը: Ընդ որում՝ նրանք պատրաստ են գնորդին տրամադրել ապագա առանձնատան էսքիզները:
Ռիելթորի խոսքերով՝ ինքը գաղտնի ծառայության ղեկավարի միջոցով նախ ԱՄՆ նախագահին էր առաջարկել գնել հողատարածքը, սակայն առաջարկը հետաքրքրություն չէր առաջացրել:
Մինչ տունը զննելն ապագա գնորդները պետք է հաստատեն իրենց ֆինանսական կայունությունը ու ստուգվեն ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայության կողմից:
Օբաման Չիկագոյի տունը գնել է 2005 թ.՝ 1,65 մլն դոլարով: 2010 թ. հաղորդվում էր, որ Օբամայի տան հարևանությամբ մեկ այլ առանձնատուն վաճառվել է 1,4 մլն դոլարով: Նշենք, որ 1973 թ. այդ տունը ձեռք է բերվել 35 հազար դոլարով:







































