Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր առավոտյան սկսել է իր տարածաշրջանային շրջագայությունը, որի ժամանակ նրան ուղեկցում է 6 պատգամավոր:
Լարիջանին նախևառաջ մեկնել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս: Այս այցի նպատակը Սիրիայի ղեկավարության ներկայացուցիչների հետ հանդիպելն է։ Այդ հանդիպումներում քննարկվելու են երկրում տիրող ճգնաժամի կարգավորման ուղիները:
Սիրիայից հետո Լարիջանին մեկնելու է Լիբանան, ուր բանակցություններ է վարելու Գազայի հատվածի վերաբերյալ: Լիբանանից էլ Լարիջանին մեկնելու է Թուրքիա և բանակցություններ է վարելու թուրք պաշտոնատար անձանց հետ:









































