News Georgia-ի փոխանցմամբ՝ այսօր Վրաստանում առաջին անգամ չի նշվելու «Վարդերի հեղափոխության» տարեդարձը: «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանում անցկացվել է 2003 թվականի նոյեմբերի 23-ին, դրա արդյունքում երկրի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն լքեց նախագահի պաշտոնը, և իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած կառավարությունը:
Վրաստանի վարչապետի մամլո ծառայության հաղորդմամբ՝ այսօր Վրաստանում նշվելու է միայն «Գիորգոբան» (Սուրբ Գեորգիի տոնը), և Վրաստանի կառավարությունը մտադիր չէ այսօր նշել այլ միջոցառումներ ևս:
Միևնույն ժամանակ, Facebook սոցցանցում կոչեր են արվում ժամը 16.00-ին հավաքվել «Վարդերի հեղափոխության» հրապարակում և նշել դրա տարեդարձը: Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրենք տեղյակ չեն այդ ակցիայից:








































