«Իր այցելությունները Ֆրանսիա և Ռուսաստան, ինչպես նաև կարճատև արձակուրդն ավարտած Սերժ Սարգսյանը վերադարձել է Հայաստան: Այս անգամ նրան դիմավորողների շարքում օդանավակայանում չի եղել Գագիկ Ծառուկյանը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Փաստորեն, նոյեմբերի 11-ից մինչև 21-ը բավականին բան է փոխվել` ԲՀԿ առաջնորդը նոյեմբերի 11-ին նրան սովորականի նման ճանապարհել է Ֆրանսիա, իսկ դիմավորելիս չի գնացել օդանավակայան: Ի դեպ, պատճառը երկրից բացակայությունը չէ. մեր հարցին ի պատասխան Ծառուկյանի խոսնակն ասաց, որ ԲՀԿ առաջնորդը Հայաստանում է»:







































