Ճանաչված հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը նախկինի պես ԱՄՆ կառավարությանը մոտ 6 մլն դոլար հարկ է պարտք: Սակայն լավ նորություն կա. Քեյջը վերջապես փորձում է ինչ-որ կերպ կրճատել այն, ինչ կուտակել է երկար տարիների ընթացքում: Ըստ որոշ տվյալների` վերջին ժամանակներում Նիկոլաս Քեյջը պետության գանձարան է փոխանցել 600 000 դոլար: Այս կերպ նա ուզում է մարել հսկայական պարտքն ու միաժամանակ ազատվել հարկ չվճարողի պիտակից: Վատ նորությունն այն է, որ սա ընդամենը պարտքի մեկ տասներորդ մասն է: Ապրիլին Քեջը բավական մեծ գումար է վճարել` 6,25 մլն դոլար: Պարզվում է` դերասանը հարկերը չի վճարել 2007-ից: Մի քանի տարի առաջ Քեյջը խոստովանել է, որ իր հարկային ընդհանուր պարտավորությունը 14 մլն դոլար է:
Լինդսի Լոհանը ևս հարկեր չի վճարում. նրա պարտքը 140 000 դոլար է` սկսած 2009-ից: 2006-ին Ուեսլի Սնայփսն արդարադատության առաջ է կանգնել հարկային խարդախության համար, նրան նույնիսկ դատապարտել էին 3 տարվա ազատազրկման:
Սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնը պետությանը պարտք է մոտ կես մլն դոլար 2010-ի գործունեության համար: Չվճարված հարկեր ունեն նաև Ջոն Տրավոլտան` 600 000, Լայնոլ Ռիչին` 1,1 մլն դոլար, հայտնում է raut.ru-ն:







































