Անցել է ուղիղ 20 տարի այն ժամանակից, երբ Մադոննան հրատարակել էր իր «Սեքս» սկանդալային գիրքը: Եվ ահա, աստղը որոշել է կրկնել գրքի ամենասադրիչ լուսանկարներից մեկը՝ իր Truth or Dare: Naked օծանելիքի գովազդի համար: 54-ամյա աստղը կրկին գայթակղիչ տեսքով հայտնվել է վահանակին, բայց այս անգամ հրաժարվել է բազմաթիվ զարդարանքներից, որոնցով նախորդ նկարում փորձել էր թաքցնել մերկությունը: Այժմ երգչուհու բարեմասնությունները քողարկված են միայն գրություններով:
Դատելով լուսանկարից՝ կարելի է եզրակացնել, որ 20 տարվա ընթացքում նրա մարմինը բոլորովին չի ծերացել:
Օծանելիքը գովազդող տեսահոլովակը նույնքան բաց չէ, որքան լուսանկարը, սակայն Մադոննան Մադոննա չէր լինի, եթե հոլովակը պակաս սեքսուալ ստացվեր: Սև-սպիտակ տեսանյութում գայթակղիչ երգչուհին միայն կորսետով և ցանց–զուգագուլպաներով պառկած է հայելու առջև:









































