Կենտրոնական Եվրոպայի միանգամից մի քանի երկրում բժիշկներն աշխատանքի դուրս չեն եկել` տեղեկացնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Տասնյակ հազարավոր մարդիկ Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում պահանջում են բարձրացնել բժիշկների աշխատավարձերը:
Լավ աշխատանքի փնտրտուքով ցուցարարների գործընկերները արդեն մեկնել են այլ երկրներ:
Արհմիությունների ներկայացուցիչներն ասում են, որ եթե աշխատանքի պայմանները չբարելավվեն, ներգաղթի ծավալներն աղետալի կլինեն: Բժիշկների բողոքներին միացել են նաև հիվանդները. նրանք սկսել են ավելի հաճախ իրենց գրպանից վճարել բուժման համար, որովհետև իշխանությունները կրճատում են բժշկության ոլորտի ֆինանսավորումը:








































