Համացանցում երեկ տարածվել էր լուսանկար` «Պարույր Հայրիկյանը սափրել է իր հայտնի մորուքը» գրառմամբ: Խոսվում էր նաև, որ Հայրիկյանը դա արել է նախագահական ընտրություններից առաջ իմիջը փոխելու նպատակով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, սակայն, Հայրիկյանը մորուքով էր և անդրադառնալով վերը նշվածին` ասաց. «Ես կարող եմ լինել առանց մորուքի, կարող եմ լինել լողազգեստով` առանց հագուստների. դա ում ինչ գործն է: Ես համացանցից խուսափում եմ միայն այն պատճառով, որ ժամանակ չկորցնեմ, ժամանակ առ ժամանակ եմ մտնում:
Իմիջս պետք լինի փոխել՝ կփոխեմ, միայն հարազատներիս ցանկությամբ: Հարազատներս եթե խնդրեն, սանրվածքս էլ կփոխեմ, գանգուրներս ուրիշ կողմ կսանրեմ, բայց դա ոչ մեկի գործը չէ: Մարդկանց պետք է հետաքրքրեն իմ քաղաքական հայացքները և ոչ թե այն, թե ինչ գույնի ներքնազգեստ եմ ես հագնում»:







































