ԱՄՆ Ֆլորիդա նահանգում աշակերտը դպրոցական ավտոբուսում կրակել է նույն դպրոցում սովորող 13-ամյա աղջկա վրա: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ին:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ պարանոցին հրազենային վնասվածք ստացված աղջիկը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանությունում նաև հայտնել են, որ ավտոբուսում աղջկա հետ միասին եղել են նրա քույրը և ութ այլ դպրոցականներ: Նրանցից ոչ ոք չի տուժել:
Մարդասպանի անունը և տարիքը չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ ոստիկանությունը ձերբակալել է տղային և առգրավել զենքը, որով կատարվել է սպանությունը:








































