ԲՀԿ-ի` թեկնածու առաջադրելու դեպքում նախընտրական պայքարը բավականին դիտարժան է լինելու: Ըստ «Հրապարակ»-ի`ավանդական տրակտորներն ու աղբատարները բաժանելուն զուգահեռ, պատրաստվում են մինչև տարեվերջ բացել Գագիկ Ծառուկյանի առաջին ջրի գործարանը, որը կառուցվել է Աբովյանում` «Կոտայք» գարեջրի գործարանի հարևանությամբ: Այն կոչվելու է «Ակվարինա»` լատիներեն բառից, որը նշանակում է ջրերի թագուհի: Այն արտահանվելու է հիմնականում այն երկրներ, որտեղ Ծառուկյանը կոնյակի բիզնես ունի, սակայն Հայաստանում նույևպես կվաճառվի` տեղեկացրին ԲՀԿ-ականները:







































