2020 թվականին աշխարհը կբախվի 40 մլն բարձրակարգ մասնագետի դեֆիցիտին՝ կանխատեսում է McKinsey Global Institute-ը համաշխարհային արդյունաբերության ապագային վերաբերող զեկույցում: Դա խնդիրներ կառաջացնի ոչ միայն բարձր տեխնոլոգիական արտադրությամբ զբաղվող ընկերությունների, այլև ողջ համաշխարհային տնտեսության համար՝ առանց աշխատանքի արտադրողականության ընդլայնման հնարավորությունների: Աճի տեմպերը կդանդաղեն:
McKinsey-ի վերլուծաբանները ուսումնասիրել են ավելի քան 70 երկրների տվյալները (որոնց բաժին է ընկնում մոլորակի բնակչության 87 տոկոսն ու համաշխարհային ՀՆԱ-ի 96 տոկոսը)՝ կանխատեսելու, թե ինչպես կզարգանա աշխատանքի համաշխարհային շուկան մինչև 2013 թվականը:
Վերջին 30 տարում, երբ ձևավորվեց աշխատանքի գլոբալ շուկան, համաշխարհային տնտեսության մեջ զբաղվածություն ունեցողնեի թիվը ավելացավ 1.1 միլիարդով՝ հիմնականում զարգացող երկրների հաշվին: Հետազոտության արդյունքներն է մեջբերում RBK-ն:
McKinsey-ի վերլուծաբանների կանխատեսումներով՝ 2030 թվականին համաշխարհային տնտեսությունում զբաղվածություն ունեցող մարդկանց թիվը կհասնի 3.5 միլիարդի: Դպրոցական կրթությամբ աշխատակիցների պահանջարկը կշարունակի նվազել, իսկ 2020-ին 40 մլն որակավորված մասնագետների դեֆիցիտ կզգացվի:
Բարձրակարգ կադրերի ապագա դեֆիցիտը կտեղաբաշխվի անհամաչափ: Ամենասուր պակասը կզգա Չինաստանը: 2020 թվականին երկրի տնտեսության համար կպահանջվի 140 մլն մասնագետ. տնտեսությունը զարգանում է այնքան արագ, որ տեղի համալսարանները պարզապես չեն հասցնում կադրերի անհրաժեշտ քանակ ապահովել:







































