Իտալիայի մայրաքաղաքում կրկին բացվել է Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ Պապին նվիրված հուշարձանը: Քանդակագործները ստիպված են եղել լրջորեն վերամշակել այն, քանի որ առաջին տարբերակը ցասման ալիք էր բարձրացրել:
Հուշարձանն առաջին անգամ հասարակությանը ներկայացվել էր 2011 թ. մայիսին, սակայն դժգոհությունների և ծաղրանքի տեղիք էր տվել:
Վատիկանում հրատարակվող L’Osservatore Romano թերթը նշել էր, որ 5 մետրանոց քանդակը բացարձակապես նման չէր իր նախատիպին, իսկ անցորդները արձանի կլոր գլխի պատճառով այն նմանեցնում էին ֆաշիստ դիկտատոր Բենիտո Մուսոլինիին։
Քանդակագործ Օլիվյերո Ռինալդին հայտարարել է, որ ջանացել է ուղղել թերությունները և քանդակն ավելի նմանեցնել հանգուցյալ Պապին:









































