Նոյեմբերի 19-21-ը Խաբարովսկում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: 2009 թ. անցկացվող թեմատիկ միջացառումները կազմակերպում է Ռուսաստանի հայերի միության Խաբարովսկի տարածաշրջանային բաժանմունքը՝ Խաբարովսկի մշակույթի նախարարության և ժողովուրդների վեհաժողովի աջակցությամբ:
Ինչպես հաղորդում է տեղի Khabara.ru կայքը, հայկական մշակույթի օրերը կոչված են երկրամասի բնակիչներին ներկայացնելու հայերի մշակույթն ու ավանդույթները:
Հայկական մշակույթի օրերի շրջանակներում տեղի կունենա «Մենք չենք մոռանում մեր արմատները», «Իմ Հայաստան» դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսը, «Օրհնյալ երկիր, Հայաստան» գրքի շնորհանդեսը:
Վիճակագրության համաձայն՝ Խաբարովսկի երկրամասում բնակվում է շուրջ 7 հազար հայ:







































