Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ձեռնամուխ է եղել դեպի Սիրիա գազատարի կառուցման աշխատանքներին, որով իրանական գազը կհասցվի Սիրիա: Գազատարի կառուցման նախագիծը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Գազատարի կառուցման համաձայնագիրը Իրանի, Իրաքի ու Սիրիայի նավթարդյունաբերության նախարարների կողմից ստորագրվել է նախորդ տարվա հուլիսին: Գազատարն ունենալու է 1500 կիլոմետր երկարություն՝ Իրանի հարավից մինչև Դամասկոս: Ակնկալվում է, որ գազատարը շահագործման համար պատրաստ կլինի 2013 թվականի երկրորդ կեսին:








































