Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՄԱԿ-ի առաքելության ուղղաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել «Մարտի 23-ի շարժման» (М23) ընդդիմադիր ուժերի ուղղությամբ, որոնք դուրս են եկել հյուսիսային Կիովու նահանգի օդանավակայանի ուղղությամբ: Այս մասին հայտնել է առաքելության ներկայացուցիչ Կիերան Դվիերը, փոխանցում է ITAR-TAS-ը: Ընդդիմադիրները մոտեցել են Գոմա օդանավակայանին:
ՄԱԿ-ի ուժերը ԿԴՀ-ի կառավարական զորքերին աջակցում են՝ «4 ուղղաթիռների հրթիռային և թնդանոթային զենքեր» օգտագործելով, Դվիերի խոսքը մեջբերում է «ՍԱՊԱ» գործակալությունը:
Ավելի վաղ ընդդիմադիրները հասել էին Կիբատի քաղաքին շատ մոտ:







































