ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ` պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը քննարկելու համար։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Կիրակի օրն Արևալաասիական գագաթնաժողովին մասնակցելու համար Կամբոջա մեկնելուց առաջ ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը հաստատել է, որ նոյեմբերի 20-ին հանդիպելու է Հիլարի Քլինթոնի հետ:
Լավրովի խոսքերով՝ ինքը Քլինթոնի հետ կխոսի մասնավորապես Իսրայելի և Պաղեստինի հակամարտության կարգավորման հարցով միջազգային միջնորդների քառյակի նախարարական մակարդակով հանդիպման (ԱՊԼ-ի մասնակցությամբ) անհրաժեշտության մասին:







































