Ֆրանսիան պատրաստ է միջնորդի դերով հանդես գալ Իսրայելի և Պաղեստինի միջև՝ հասնելու Մերձավոր Արևելքում կրակի անհապաղ դադարեցման: Այս մասին հայտնում ITAR-TASS-ը՝ հղում անելով հանրապետության արտգործնախարարությանը, որը մեկնաբնել է այսօր արտգործնախարար Լորա Ֆաբիուսի չծրագրված այցը Երուսաղեմ, Թել Ավիվ և Ռամալա:
Այցի ընթացքում Ֆաբիուսը կհանդիպի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի հետ՝ հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում՝ նշելով, որ Ֆաբիուսը կհանդիպի նաև Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարը դիմել է հակամարտող բոլոր կողմերին՝ բռնությունը դադարեցնելու և Ֆրանսիային օգնելու կոչով, որպեսզի միասին հասնեն կրակի անհապաղ դադարեցման մասին համաձայնության:
Պաղեստինցի գրոհայիններն այսօր վերսկսել են Գազայի հատվածից հարված հասցնել Հարավային Իսրայելի տարածքին: Հրթիռներից մեկը, ականատեսների վկայություններով, Իսրայելի Աշկելոն քաղաքում 4-հարկանի շինություն է կործանել: Դրանից մի քանի ժամ առաջ իսրայելական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ էին հասցրել անկլավին՝ կրակն ուղղելով մասնավորապես այն շրջանի կողմը, որտեղ տեղակայված են ԶԼՄ-ների գրասենյակները: Տուժածների թվում 6 լրագրող կա:







































