Իսպանիայի հարավում տեղատարափ անձրևների պատճառով տեղի է ունեցել գետաջրերի մակարդակի զգալի բարձրացում: Երկրի որոշ շրջաններ հեղեղվել են: Տարերային աղետի հարվածի տակ է հայտնվել նաև զբոսաշրջային Կոստա-դել-Սոլ շրջանը: Այս մասին հայտնում է RBK-ն:
Ինքնավար Անդալուզիայի խոշորագույն քաղաք Մալագայում տեղումները լեռնային գետերի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառ են դարձել, ինչի հետևանքով ներքևում գտնվող քաղաք են իջնում ջրի ու կեղտի հոսանքները:
Իշխանություները տարածաշրջանում արտակարգ դրություն են սահմանել: Ականատեսների փոխանցմամբ՝ առաջ են եկել լուրջ տրանսպորտային խնդիրներ՝ կապված ճանապարհների և թունելների որոշ հատվածների փակման հետ:
Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին Իսպանիայի հարավարևելյան Մուրսիա ինքավար շրջանում եռօրյա սուգ էր հայտարարվել՝ ի հիշատակ ջրհեղեղի 10 զոհերի:










































