Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի համաշխարհային հիշատակի օրը նշվում է նոյեմբերի երրորդ կիրակի՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի երրորդ որոշման համաձայն: Առաջին միջոցառումը իրականացրել է RoadPeace ավտովթարների զոհերի օգնության բարեգործական ֆոնդը, որը նշում է այս ամսաթիվը 1993թ-ից: Եվրոպայում սա ավտովթարների առումով ամենաողբերգական տարին էր:
Վթարների մեծ քանակը ճանապարհներին բաժին է հասել անցած դարի 90-ական թթ, քանի որ այդ շրջանում կտրուկ աճել էր ավտոմեքենաների քանակը: Դրան պատրաստ չեն եղել ո՛չ մարդիկ, ո՛չ ճանապարհները, ո՛չ էլ ավտոմեքենաներ ստեղծողները:
Նշվում է, որ բազմաթիվ սոցիալական ծրագրերը, օրենքների խստացումները բերել են ավտովթարների քանակի նվազեցման: Բայց միևնույն է, վթարների հետևանքով մարդկային զոհեր շատ են լինում:







































