Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակից հետո Գերմանիայի ընտրանու հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտարարել է, որ Միխայել Շումախերի՝ կոմայից դուրս գալու մասին նորությունն ուժ է տվել իր թիմակիցներին:
«Շումախերն իմ ընկերն է: Թիմի համար կարևոր էր, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից: Նա արդեն լավ է զգում, ինչը շատ լավ է:
Այդ նորությունը լրացուցիչ ուժ հաղորդեց մեզ: Եթե հաղթենք Մունդիալում, այն կնվիրենք Շումախերին»,- Պոդոլսկու խոսքերը մեջբերում է Goal.com-ը:







































