Իսպանիայում հազարավոր ոստիկաններ և նրանց ընտանիքի անդամներ մասնակցել են կառավարության կողմից իրականացվող կրճատումների դեմ բողոքի ցույցին, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ոստիկաններն իրենց բողոքն են արտահայտում աշխատավարձերի և աշխատատեղերի կրճատման կապակցությամբ:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ՆԳՆ շենքի մոտ այսօր հավաքվել են 5-11 հզ. մարդ: Ըստ արհմիությունների ներկայացուցիչների` սա խոշորագույն բողոքի ցույցն է ոստիկանության պատմության ընթացքում:
Ոստիկանության միավորված արհմիության գլխավոր քարտուղար Խոսե Մարիա Սանչես Ֆորնետը նշել է, որ ամեն տարի ոստիկանությունում աշխատանքից ազատվում է 1.5-2 հզ. մարդ, նրանց փոխարինելու է գալիս միայն 125-ը:
Բողոքի ցույցին, բացի մայրաքաղաքի ոստիկաններից, մասնակցել են նաև երկրի այլ շրջանների իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:










































