ՌԴ-ի և Հորդանանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Նասեր Ջոդան կոչ են անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, հայտնում է RBK-ն:
Երկու երկրների նախարարները Գազայի հատվածի վրա Իսրայելի հարվածները համարում են «անհամաչափ», նաև լուրջ մտահոգություն են հայտնում բռնության խորացման, Իսրայելի տարածքի ռմբակոծության շարունակման և բնակչության մարդասիրական խնդիրների առնչությամբ: Լավրովն ու Ջոդան հակամարտող կողմերին զսպվածության կոչ են արել:
Գազայի հատվածում տիրող իրավիճակը ՌԴ-ի և Հորդանանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են այսօր հեռախոսով` հորդանանյան կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին Իսրայելը ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ սկսել է «Ամպե սյուն» գործողությունը: Նախնական տվյալներով`զոհվածների թիվը հասել է 38-ի, կա 265 վիրավոր:







































