Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

1866թ. այս օրը մահացավ նշանավոր ճարտարապետ, բարերար Կարապետ Ամիրա Պալյանը. (պատմություն)

1866թ. այս օրը մահացավ ճարտարապետ և ազգային բարերար Կարապետ Ամիրա Պալյանը, որը Օսմանյան կայսրությանը 4 սերունդ արքունի ճարտարապետներ տված Պալյան ամիրայական ընտանիքի ամենահայտնի դեմքերից է։

Թանզիմաթի ժամանակաշրջանում հայ ճարտարապետները մեծ դեր են ունեցել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսի շինարարության զարգացման և արդի ճարտարապետության ուրույն դիմագիծ տալու մեջ: Այդ ճարտարապետների շարքում իրենց հատուկ տեղն ունեն Պալյան ընտանիքի ներկայացուցիչները:
Հայազգի Պալյան ընտանիքը տվել է ճարտարապետների մի քանի սերունդ: 18-19-րդ դարերում նրանք որպես արքունի ճարտարապետներ ծառայել են Օսմանյան արքունիքին:

Կարապետ Ամիրա Պալյանը՝ արքունի ճարտարապետ Գրիգոր Ամիրա Պալյանի որդին, ծնվել է 1800թ.: Նրա երիտասարդության ու կրթության մասին տեղեկությունները սուղ են, սակայն հայտնի է, որ հոր մահից հետո (1831թ.) երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետը փոխարինել է հորը՝ իբրև արքունի ճարտարապետ։

Պոլսահայ Շուշան Գորտոնճիյանն իր կայքէջում հետևյալ ամփոփ տեղեկություններն է հայտնում Կարապետ Պալյանի մասին. «Սուրբ Փրկիչ Ազգային Հիւանդանոցի շինութիւնը Կարապետ Ամիրա Պալեանի առաջին գործը եղած է: Կարապետ Պալեան ոչ միայն ճարտարապետութեամբ, այլեւ՝ իր բարերարութիւններով ալ հայ ազգին ծառայած ու օգտակար եղած է: Ան, Նազելի Պապայեանի հետ ամուսնացած եւ 10 զաւակ ունեցած է: Անոր մանչ զաւակները՝ Նիկողոս, Սարգիս, Յակոբ եւ Սիմոն Պալեանները մասնայատուկ ճարտարապետներ եղած են: Կարապետ Ամիրա Պալեան թաղուած է Պէշիկթաշի հայոց գերեզմանատան մէջ, սակայն իր դամբարանը կորսուած է:

Կարապետ Պալեան կը յիշատակուի իբրեւ մեծահռչակ Տոլմապահջէ Պալատին ճարտարապետը: Իրերայաջորդ Մահմուտ Բ., Ապտիւլ Ազիզ եւ Ապտիւլ Մէճիտ սուլթաններու ժամանակաշրջանին ան եղած է արքունի ճարտարապետը: Անոր ամէնէն յաջող աշխատութիւնները իրագործուած են սուլթան Ապտիւլ Մէճիտի գահակալութեան շրջանին:

«Կարապետ Պալեան, մօտաւորապէս 30 տարուան իր աշխատութեան շրջանին, ծրագրած ու կառուցած է 7 պալատ, 4 գործատուն, զօրանոց մը, մզկիթ մը, 2 հիւանդանոց, 3 դպրոց, 2 ջրաթումբ, 7 եկեղեցի եւ շատ մը բնակարաններ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում