Ավստրալիայի ոստիկանների կողմից սպանված հինգմետրանոց կոկորդիլոսի ստամոքսում հայտնաբերվել է 62-ամյա զբոսաշրջիկի աճյունը, հաղորդում է Sydney Morning Herald-ը:
Ինչպես նշում է պարբերականը՝ Կակադու ազգային արգելանոցում կոկորդիլոսների կողմից հարձակման ենթարկված տղամարդու որոնողական աշխատանքների ժամանակ ոստիկանները ևս մեկ կոկորդիլոսի են սպանել:
Զոհված զբոսաշրջիկը կնոջ և դստեր հետ ապրել է արգելանոցի տարածքում գտնվող վրանային բնակավայրում:
Զբոսաշրջիկի մարմինը հայտնաբերել են դեպքի հաջորդ օրը՝ հունիսի 8-ին: Կոկորդիլոսները սպանվել են դեպքի վայրից 1,5 կմ հեռավորության վրա:










































