ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հունիսի 9-ին հարցեր ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանին՝ խոստանալով իր ելույթում ասել բաներ, որոնք պարտադիր պիտի հնչեն այս հարցի շուրջ:
Բագրատյանը հետաքրքրվեց՝ փորձե՞լ են Կառավարությանը հուշել, որ վաղն ևեթ սկսեն ասենք Մեղրիի թունելի շինարարությունը, նորը կառուցել հնին զուգահեռ և որպեսզի մասնավորը մասնակցի, նոր ճանապարհը լինի վճարովի:
Զաքարյանը պատասխանեց, որ նման քննարկում եղել է հենց ներկայացված համաձայնագրի շրջանակներում, և այս պահին նաև դիտարկվում է հնարավորությունը, որ այդ ճանապարհի որոշ հատվածը, հատկապես՝ Երևանին շրջանցող, լինի վճարովի: Սա, ըստ Զաքարյանի, դեռ քննարկվում է, սակայն քննարկվել է ինչպես ճանապարհների վիճակը, առաջնահերթությունները, այնպես էլ ֆինանսավորման խնդիրները, որակական աշխատանքները: Զաքարյանը նշեց, որ բոլոր տեսանելի խնդիրների շուրջ քննարկումներ եղել են, և հնչել են առաջարկներ պատգամավորների կողմից:










































