Մեծ Բրիտանիայի մոտ կես միլիոն քաղաքացիներ կարող են զրկվել արտասահմանում հանգիստն անցկացնելու հնարավորությունից, քանի որ անձնագրային գրասենյակը անձնակազմի անբավարարության պատճառով չի կարողանում հասցնել տրամադրել նոր անձնագիր կամ փոփոխություններ կատարել անձնագրում: Այդ խնդրի հաղթահարման համար հավելյալ օգնության են եկել կեղծ փաստաթղթերի դեմ պայքարի բաժնի մասնագետները՝ գրում է The Daily Mail-ը:
Խորհրդարանականներն արդեն նախազգուշացրել են, որ ծառայությունում խնդիրներ կան, ու հայտնել են հարյուրավոր բողոքների ստացման մասին:
Սովորաբար անձնագրում փոփոխություններ կատարելու գործընթացը տևում է 3-4 շաբաթ, սակայն հանգստի մեկնողները բողոքում են, որ ներկայում կորցնում են կրկնակի ժամանակ:
Ոմանց նույնիսկ առաջարկվել է վճարել հավելյալ 55 ֆունտ սթերլինգ՝ գործընթացն արագացնելու համար:










































