Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Չկա ապացույց, որ նպաստը հայաստանցիներին հետ է պահում աշխատելուց

Հայաստանում աշխատանքային տարիքի բնակչությունն ավելի արագ է աճում, քան հասցնում են նոր աշխատատեղեր ստեղծվել: Այս եզրակացությանն են եկել Համաշխարհային բանկի (ՀԲ) մասնագետները` ուսումնասիրելով մեր երկրի աշխատաշուկան: Այս միտումը նկատվել է վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին` 2008-ից հետո:

Որպեսզի բնակչության թվի համեմատ պահպանվեր զբաղվածության 2008-ի մակարդակը, 2009-2015թթ. երկրում պետք է լրացուցիչ առնվազն 120 հազար աշխատատեղ ստեղծվեր: Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ 2014-ի մարտի դրությամբ 2008-ի համեմատ ընդամենը 50 հազարով է ավելացել զբաղվածությունը: Այսինքն` մինչև 2015 թվականը Հայաստանին լրացուցիչ մոտ 70 հազար աշխատատեղ է պետք` հասնելու համար 2008թ. մակարդակի զբաղվածություն/բնակչություն հարաբերակցությանը:

Ընդ որում` այդ հարաբերակցությամբ, այսինքն` աշխատանքային ռեսուրսների համեմատ զբաղվածություն (աշխատատեղեր) ապահովելու մակարդակով Հայաստանը զգալիորեն զիջում է եվրոպական երկրներին: Եթե եվրոպական երկրների զբաղվածության ցուցանիշը միջինում 60% է, Հայաստանում այն 2008-ին կազմել է 53%, այժմ նվազել է` կազմելով 52.3%: Որպեսզի Հայաստանում զբաղվածության ցուցանիշը հասնի միջին եվրոպականին, մինչև 2015թ. անհրաժեշտ է 310 հազար լրացուցիչ աշխատատեղ:

Հիշեցնենք, որ այս կառավարության ծրագրում նոր աշխատատեղերի թվի վերաբերյալ կանխատեսումներ չկան, իսկ նախորդ կառավարության ծրագրում` այդ թիվը նշանակալի չէր և նախատեսված էր ապահովել մինչև 2017 թվականը: Մինչդեռ, ըստ ՀԲ-ի, «Հայաստանում զբաղվածության մակարդակը միջին եվրոպական մակարդակին հասցնելու դեպքում երկրի ՀՆԱ-ն կաճի մոտ 8 տոկոսով»:

Քանի որ նոր ստեղծվող աշխատատեղերի թիվը աշխատաշուկա մտնող երիտասարդների թվի համեմատ զգալիորեն պակաս է, երիտասարդների գործազրկության մակարդակով Հայաստանը ամենաանբարենպաստ երկրների շարքում է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 15-24 տարեկանների գործազրկության մակարդակն այսօր Հայաստանում ավելի քան 35% է, ընդ որում` գործազուրկ է քաղաքային բնակչության 15-24 տարեկանների ամեն երկրորդը: Մինչդեռ զարգացած երկրներում այդ ցուցանիշը միջինը 11% է, իսկ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներում` 19%: Այսօր Հայաստանում գործազուրկ երիտասարդների ընդհանուր թիվը ավելի քան 61 հազար է:

Հայաստանի աշխատաշուկայի ու տնտեսության կարևոր խնդիրներից է այն, որ երկրում, ըստ ՀԲ-ի, բացակայում են փոքր, դինամիկ և աշխատատեղեր ստեղծող ձեռնարկությունները: Մինչև ճգնաժամը աշխատատեղերը հիմնականում ստեղծվում էին փոքր ընկերությունների շնորհիվ: Սակայն այսօր Հայաստանում քչերն են փորձում զբաղվել գործարարությամբ և հաջողության են հասնում շատ ավելի քչերը: «2012-ին անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ աշխատունակ բնակչության միայն 12 տոկոսն է երբևիցե փորձել զբաղվել գործարարությամբ, իսկ նրանցից միայն 6 տոկոսն է հասել հաջողության»,- ասվում է ՀԲ-ի հետազոտության մեջ:

Հետաքրիր է, որ ըստ ՀԲ-ի` չկա որևէ ապացույց, որ սոցիալական ծրագրերը, այդ թվում` ընտանեկան նպաստի ծրագիրը, մարդկանց հետ են պահում աշխատելուց: Մինչդեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, թե նպաստների պատճառով Հայաստանում շատերը չեն ցանկանում աշխատել:

Հայաստանի աշխատաշուկայի գլխավոր առանձնահատկություններից է նաև այն, որ շատերը շարունակում են ցածր արտադրողականությամբ աշխատանք կատարել: Աշխատողների շուրջ կեսը զբաղված է գյուղատնտեսությունում, որտեղ դեռևս չի վերականգնվել ԽՍՀՄ տարիներին արձանագրված աշխատանքի արտադրողականության մակարդակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում