Այս շաբաթ Նաոմի Ուոթսը դերեր է ստացել միանգամից երեք ֆիլմում: Չի կարելի չնկատել, որ հաջողությունը ժպտում է նրան, գրում է Spletnik.ru-ն:
45-ամյա Նաոմի Ուոթսը ոչ միայն հաջողակ դերասանուհի, կինոպրոդյուսեր, երկու երեխաների մայր և սիրելի կին է, այլև բարեգործական բազմաթիվ ակցիաների մասնակից:
2002թ. People ամսագիրը Նաոմիին ներառել է աշխարհի 50 ամենագեղեցիկ հայտնիների ցուցակում:
Նաոմին ծնվել է 1968թ. սեպտեմբերի 28-ին Անգլիայում: 14 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ էլ ծանոթացել է իր ներկայիս լավագույն ընկերուհու՝ Նիկոլ Քիդմանի հետ:
18 տարեկանում Նաոմին մոդել է դարձել: Պայմանագիր կնքելուց հետո նա մեկնել է Ճապոնիա:
Ուոթսը կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1986թ.: 1990-ականների սկզբին տեղափոխվել է ԱՄՆ: Սկզբնական շրջանում նա շատ դժվարություններ է ունեցել: Հաջողությունը նրան այցելել է 2001թ., երբ նա խաղացել է «Մալհոլանդ Դրայվ» ֆիլմում:











































