Monday, 27 07 2026
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

«Ամեն ինչ կթողնենք մի կողմ, կգնանք մարտադաշտ ու կհաղթենք»

Ազատամարտիկները վստահ են՝ պատերազմի դեպքում Հայաստանն անկասկած կհաղթի: Եթե հակառակորդը գնա այդ քայլին և հարձակվի, մի քանի օրվա մեջ կջախջախեն թշնամու զորքը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը տեսակետ հայտնեց, թե Ադրբեջանը միշտ էլ նույն ձեռագրով, նույն ձևով՝ կամաց-կամաց, գողտրիկ գալիս-սպանում է գյուղացուն, հովվին. «Իրենց հիմիկվա արածն էլ նույն ձեռագրով է, տարիներ առաջ էլ այդպես կացնահարեցին Գուրգեն Մարգարյանին: Նրանք այն պոտենցիալը չունեն, որ հաղթեն պատերազմում, քանի որ բնակչությամբ միատարր չեն. այդպիսի բանակը լավ կռվել չի կարող»:

Միևնույն ժամանակ հրամանատարն ասաց, որ սա չի նշանակում, թե պետք է ձեռքները ծալած նստենք ու սպասենք, թե ինչպես են կոտորում մեր երեխաներին՝ կան դեպքեր, որ, ըստ Եղիազարյանի, պետք է հակահարված տալ:

«Տիգրան Մեծ» գնդի հրամանատար Վլադիմիր Առաքելյանի խոսքով՝ պատահական չէ, որ այսօր Ադրբեջանն իրեն լկտի է պահում. «Հայաստանը, ՀՀ իշխանությունները բերել-հասցրել են մի կետի ու վարում են պարտվողական արտաքին քաղաքականություն: Աշխարհում չենք տեսել մի հաղթած ժողովուրդ, որ այսպիսի պարտվողական քաղաքականություն վարի: Եթե այսօրվա իշխանությունը չի գիտակցում, որ ինքը պետք է վերջ տա այս քաղաքականությանը, մենք՝ այն տղաներով, որոնցով հաղթեցինք, այսօր էլ ենք պատրաստ: Բայց կոչ կանենք ՀՀ իշխանություններին, որ խելքները գլուխները հավաքեն»:

Ազատամարտիկ Ռուստամ Ղազարյանի («Արաբո» ջոկատ) կարծիքով՝ պետք է կազմակերպել 88-ի ոգին և հնարավորություն տալ հրամանատարներին գալ ու լինել երկրի տերը. «Ինչպես կռվի ժամանակ կազմակերպեցին, ու հաղթեցինք, հիմա էլ գան, կազմակերպեն, ու կհաղթենք: Իսկ այս կրակոցները լուրջ չեմ համարում, նենգ՝ իրենց նման, դիմաց-դիմաց չեն գա կռվելու»։

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավոր պատերազմի դեպքում պատրա՞ստ են մի կողմ դնել ՀՀ իշխանությունների հետ տարաձայնությունները և կռվել: Ի պատասխան՝ հրամանատար Եղիազարյանն ասաց. «Ազգի ուժը, անմահությունը այն ժամանակ է երևում, երբ մոռանում ես ցավը, որ քեզ պատճառել է այս կամ այն իշխանավորը: Իմ որդին էլ է այսօր ճակատագիր փնտրում արտասահմանում, բայց դա չի նշանակում, որ ես հանգիստ կարող եմ նստել ու նայել՝ ինչպես են ավերում հայկական գյուղերը: Ես անձամբ ամեն ինչ թողնելու եմ մի կողմ՝ գնամ մարտադաշտ: Հետո, երբ կարիքը լինի, այդ մարդիկ պատասխան կտան, որ երկիրն այս օրին են գցել»:

Նույն հարցին անդրադարձավ հրամանատար Առաքելյանը՝ ասելով. «Աստված չանի, որ պատերազմ լինի, բայց մինչև դրա լինելը՝ ՀՀ իշխանություններին կոչ եմ անում վերջ տալ այս կեղտոտ խաղերին և մոբիլիզացնել ժողովրդին: Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում