Վերջերս համացանցում տեսահոլովակներ են հայտնվել, որտեղ 14-ամյա Ջասթին Բիբերը բազմաթիվ անգամներ ծաղրում է աֆրոամերիկացիներին: Դրանից հետո երգչին մեղադրել են ռասիզմի մեջ, գրում է Spletnik.ru-ն:
Հունիսի 7-ին Աշերը, որը վաղուց է ընկերություն անում Բիբերի հետ, Instagram-ի իր էջում պաշտպանել է Բիբերին: «Հոգու խորքում ես աջակցում եմ աճը և հասկանում եմ, որ հաճախ դա ցավի և երկարատև ջանքերի արդյունք է: Ես հետևել եմ, թե այդքան երիտասարդ Ջասթին Բիբերն ինչպես է պայքարում կյանքի դժվարությունների դեմ: Կարող եմ ասել, որ նա միշտ չէ պատվաբեր ուղի ընտրել, բայց, անկասկած, նա ռասիստ չէ:
Հինգ տարի առաջ նա միամիտ երեխա էր, որը չէր հասկանում բացասական ուժն ու անկումները, որոնք կարող են առաջանալ ռասիստական մեկնաբանություններով զվարճանալու հետևանքով:
Այժմ նա մի երիտասարդ է, որը հնարավորություն ունի իրեն լավագույն կողմերից ցուցադրելու և միլիոնավոր երեխաների համար օրինակ ծառայելու»:
Նշենք, որ 20-ամյա Բիբերին արդեն պաշտպանել են Ռասել Բրենդն ու 50 Cent-ը: Ինքը՝ երգիչը, հրապարակավ ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում կարող էր վիրավորած լինել:
«Ես ստիպված եմ եղել բախվել իմ հին սխալների հետ, որոնք իմ կյանքում մեծ փորձություններ էին: Սակայն հիմա զգում եմ, որ պետք է ինձ վրա պատասխանատվություն վերցնեմ և դրանցից ընդմիշտ ազատվեմ»:
Դրանից բացի, Բիբերը հույս է հայտնել, որ հերթական 14-ամյա երեխան, չհասկանալով իր բառերի ուժը, չի կրկնի իր սխալները:











































