Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կարծում է, որ Եվրամիությունը դեռևս պատրաստ չէ այն բանին, որ Ուկրաինան դառնա կազմակերպության լիիրավ անդամ: Այս մասին գրում է Deutsche Welle պարբերականը:
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` երդմնակալության ժամանակ արտասանած ճառը՝ Ֆաբիուսը նշել է, որ նա «շատ եվրոպամետ ճառ է արտասանել, սակայն գուցե դեռևս վաղ է ԵՄ-ին` դրան պատրաստ լինելու առումով»:
Ֆաբիուսը հավելել է, որ Եվրամիությունում այնպիսի մեծամասնություն չի տեսնում, ովքեր կաջակցեին Պորոշենկոյի տեսությանը, ըստ որի` Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի ճանապարհին միայն առաջին քայլն է:








































