Վերջին 3 ամիսների ընթացքում Ուկրաինայի արևելքում մարտերի պատճառով ավելի քան 10 հազար ուկրաինացիներ լքել են իրենց տները: Այս մասին գրում է Rai Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչության գերագույն հանձնակատար Օլդրիխ Անդրիսեկին:
«Մարդիկ լքում են Դոնեցկի և Լուգանսկի մարզերը` փրկվելով մարտերից»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ եթե Ուկրաինայի արևելքում դրությունը չբարելավվի, ապա երկրի ներսում տեղափոխվող անձանց քանակը կարող է հասնել տասնյակ հազարների:








































